fbpx
Սպորտ

Վիկտորիա Ազարենկան դուրս է եկել կիսաեզրափակիչ․ US Open

Նյու Յորքում ընթացող թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնության կանանց մենախաղում Բելառուսը ներկայացնող Վիկտորիա Ազարենկան քառորդ եզրափակչի արդյունքում հաղթանակ է տարել Էլիս Մերտենսի նկատմամբ:

1 ժամ 14 րոպե տևած պայքարում Ազարենկան ընդամենը 1 գեյմ է պարտվել մրցակցին: Գրանցվել է 6-1, 6-0 հաշիվը:

Եզրափակիչի ուղեգրի համար Ազարենկան մրցելու է Սերենա Ուիլյամսի հետ:

Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են Նաոմի Օսական և Ջենիֆեր Բրեդին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ