«Ռեալը» Լա Լիգայի 8-րդ տուրի շրջանակներում մրցեց «Գրանադայի» հետ:
Խաղի 2-րդ րոպեին հաշիվը բացեց Կարիմ Բենզեման: Այդ դրվագում գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գարեթ Բեյլը: Էդեն Ազարը առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին կրկնապատկեց «Ռեալի» առավելությունը:
Երկրորդ խաղակեսում Լուկա Մոդրիչ թնդանոթային հարվածով խփեց իր թիմի երրորդ գոլը։
«Գրանադան» կարողացավ երկու անգամ գրավել «Ռեալի» դարպասը, սակայն նրանք չկարողացան ոչ-ոքի կորզել։
Հանդիպման վերջակետը դրեց Խամես Ռոդրիգեսը:
https://www.youtube.com/watch?v=TmllU_rYMJY