EURO-ն Ազարի համար ավարտված է, Դե Բրույնեն էլ ոտքը չի կարողանում դնել գետնին․ Կուրտուա

Հրապարակող՝

загруженное

Բելգիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիբո Կուրտուան խոսել է իր թիմակիցներ՝ Էդեն Ազարի ու Կևին Դե Բրույնեի մասին, որոնք վնասվածք ստացան Պորտուգալիայի հետ հանդիպման ընթացքում և փոխարինվեցին։

Ազարի մասով Կուրտուան ասաց, որ եթե նույնիսկ նրա մոտ սովորական սպազմ է, ապա այն վերականգնելու համար առնվազն 10 օր է անհրաժեշտ ու պետք է հրաշք տեղի ունենա, որ EURO-ի ընթացքում նոր նրան տեսնենք խաղադաշտում։

Դե Բրույնեի մասով էլ դարպասապահը նշեց, որ բելգիացին չի կարողանում ոտքը դնել գետնին։

Հիշեցնենք, որ Դե Բրույնեն փոխարինվեց 48-րդ րոպեին, իսկ Ազարը՝ 87-րդ րոպեին։

Հիշեցնենք նաև, որ Բելգիան նվազագույն հաշվով հաղթեց Պորտուգալիային։

Ամենաթարմ