fbpx
Սպորտ

Ազարի նման խաղացողի հեռանալը մեծ խնդիր է․ Լեմպարդ

Ազարը ստեղծում էր թիմի գոլային պահերի 50 տոկոսը։ Այս մասին ասել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը՝ մեկնաբանելով թիմի խաղը առանց կիսապաշտպան Էդեն Ազարի։

Նշեքն, որ Ազարը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

«Ակնհայտ է, որ Ազարի նման խաղացողի հեռանալը մեծ խնդիր է, քանի որ նա ստեղծում էր թիմի գոլային պահերի 50 տոկոսը։ Պետք է ընդունել դա և թիմի այլ խաղացողների միջոցով ստեղծել այդ նույն պահերը։ Մենք փորձում ենք հարձակվողական ֆուտբոլ խաղալ նաև հիմա»,-ասել է Լեմպարդը։

Մարզիչն ուզում է, որ իրենք կարողանան շատ ավելի արագ տեղաշարժեն գնդակը դաշտում։

«Ամեն օր մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-Լեմպարդի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։

Հավելենք, որ Ֆրենկ Լեմպարդը Մադրիդ է տեղափոխվել այս ամառ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ