fbpx
Սպորտ

Ազարը ցանկանում է վերադառնալ Չելսի

2019 թվականին «Չելսիից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխված Էդեն Ազարը ցանկանում է հետ վերադառնալ անգլիական ակումբ։

Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալն» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձելու է առավելագույն գնով վաճառել Ազարին, որ կարողանա գնել ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեին։

Սրանից բացի, նշվում է, որ Ազարը շատ է վնասվածքներ ստանում ու սա համբերությունից հանել է մադրիդյան ակումբի ղեկավարությանը։

Ըստ աղբյուրի՝ Մբապեի հնարավոր տեղափոխությունը նույնպես դրդել է Ազարին մտածել «Ռեալը» լքելու մասին, քանի որ բելգիացին գիտակվում է, որ ֆրանսիացու տեղափոխությունից հետո ինքը կորցնելու է տեղը հիմնական կազմում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ