fbpx
Սպորտ

13:52 10/6/2019

Ազարը համաշխարհային մակարդակի խաղացող է. Ռամոս

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, անդրադառնալով բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի՝ «Չելսիից» «Արքայական ակումբ» տեղափոխվելուն, նշել է.

«Կարծում եմ, որ սա հիանալի տրանսֆեր է: Ազարը համաշխարհային մակարդակի խաղացող է: Լավ տարբերակ՝ թիմն ուժեղացնելու համար»: Այս մասին հարղոդել է Goal.com-ը:

Մադրիդի ավագը նաև խոսել է մամուլի ասուլիս հրավիրելու շարժառիթների մասին, որի ընթացքում նա հայտարարեց մինչև կարիերայի ավարտը «Ռեալում» մնալու ցանկության մասին:

«Ես պարտավոր էի մամուլի ասուլիսի դիմել: Կարծում եմ, որ դա լավագույն որոշումն էր բոլորի համար: Կարևոր էր շրջել էջն ու այլևս չխոսել այդ մասին»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը:

 

Վերեվ