Ազատ Դեմոկրատներ կուսակցությը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հարցազրույց է ունեցել օրվա խորհրդի, ՀՀ-ում առկա տնտեսական-քաղաքական իրավիճակի և առկա մարտահրավերների վերաբերյալ:
«Շնորհավորում եմ բոլորիս, համայն հայությանը Շուշիի ազատագրման այդ բեկումնային օրվա կապակցությամբ, փա՛ռք մեր զինվորներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան Արցախի ազատագրման գործում: Բայց միևնույն ժամանակ ես հույս ունեմ, որ մենք այլևս երբեք նոր «Շուշիի» կարիք չենք ունենա, այլ կապրենք խաղաղությամբ՝ փորձելով լուծել տնտեսության և պետության զարգացման խնդիրներ»,- նշել է կուսակցության նախագահը։