Տնտեսություն

Azat TV-ին անվճար գովազդ է առաջարկում Startup-երին և ՓՄՁ-ներին

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհը մեկուսացման ռեժիմով է ապրում: Այս ամենը տնտեսություններին ու բիզնեսներին շատ մեծ հարված է հասցրել: Այն նաև վնասել է հայ ձեռներեցներին, որոնք օրնիբուն աշխատել են և արժեք են ստեղծել բոլորիս համար:

Հիմնվելով հոգատարության, պատասխանատվության և սիրո արժեքների վրա և հաշվի առնելով արտակարգ դրության պատճառով ընկերությունների ծանր դրությունը՝ Azat TV մեդիանախաձեռնությունն իր օժանդակությունն է առաջարկում՝ անվճար գովազդելու հայկական ստարտափերին, ՓՄՁ-ներին, ինչպես նաև նրանց ապրանքները և ծառայությունները azat.tv կայքում:

Միմյանց հանդեպ հոգատարությունը, պատասխանատվությունը և սերը մեզ ուժ կտա հաղթահարելու բոլոր փորձությունները:

Գովազդները տեղադրելու համար պահանջվում է ուղարկել հայտ info@azat.tv էլ. հասցեով, որում պետք  լինեն պատրաստի գովազդային պաստառը (970×90, 728×90, 300×250 pixel, png file), կազմակերպության անվանումը, գործունեության նկարագրությունը՝ 300 բառի շրջանակներում (հայատառ), տարբերանշանը և կոնտակտները:

Նարեկ Այվազյան

https://azat.tv/ -ում անվճար գովազդի առաջարկ Startup-երին և ՓՄՁ-ներինԿորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ամբողջ…

Geplaatst door Narek Ayvazyan op Woensdag 22 april 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ