fbpx
Արցախ

Ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոս բարձրագույն կոչում

Ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան:

«Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ»,- գրել է նա:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=114251837123378&id=102006298347932

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ