Ժամանց

Ռիվերդեյլի դերասանը մորը սպանելու համար ցմահ ազատազրկման է դատապարտվել

Բրիտանական Կոլումբիայի Վանկուվերի Գերագույն դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 24-ամյա դերասան Ռայան Գրենթեմին։ Այս մասին հայտնում է People-ը։

Դերասանը 2020 թվականի մարտին իրեն մեղավոր է ճանաչել մոր՝ Բարբարա Ուեյթի սպանության մեջ։ Նա 14 տարի պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք չի ունենա։

Արտիստը բանտում նաև հոգեբուժական բուժում է ստանում: Նրա փաստաբանը պատմել է, որ Գրենթեմը դատավճռից ցնցված չէ:

Ռայան Գրենթմինը  21 տարեկանում դաշնամուր նվագելու ժամանակ կրակել է իր մորը գլխին: Ավելի վաղ Գրենթեմը հայտարարել էր, որ նա կրակել է մորը, քանի որ չի ցանկացել, որ նա ականատես լինի Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյի սպանությանը:

Դերասանը ասել է, որ իր մոր մահից անմիջապես հետո պատրաստվում էր հաշիվները մաքրել քաղաքական գործչի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ