fbpx
Աշխարհ

Ազատազրկվել է Իրանի գործող նախագահի եղբայրը

Իրանի դատարանը երկրի գործող նախագահ Հասան Ռոհանիի եղբորը 5 տարով ազատազրկել է: Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, հայտնել է Իրանի Գերագույն դատարանի ներկայացուցիչը:

Նախագահի եղբայրը մեղավոր է ճանաչվել կոռուպցիոն գործարքի։ Այնուամենայնիվ, մեղադրանքի բոլոր մանրամասները չեն բացահայտվում։

Նշենք, որ Հասան Ֆրեյդունը ձերբակալվել էր 2017-ի հուլիսին: Այդ ժամանակ նա Իրանի նախագահի խորհրդականն էր:

Հավելենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին սեպտեմբերի 30-ին ժամանել է Հայաստան՝ մասնակցելու ԵԱՏՄ երկրների բարձրագույն խորհրդի նիստին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ