Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ազատել է Ղազախստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Վրուբլյովսկուն։ Այս մասին նշվել է պետության ղեկավարի գրասենյակի կայքում տեղադրված համապատասխան հրամանագրում։
Ղազախստանում Ուկրաինայի դիվանագիտական առաքելության նոր ղեկավարը դեռ չի հաստատվել, առայժմ նշանակված է Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար։
Օգոստոսին Վրուբլյովսկին կոչ էր արել սպանել ռուսներին։ Նա բացատրել էր, որ այդ կերպ կարելի է օգնել ուկրաինացիների հաջորդ սերունդներին։