Մամուլում լուրեր են շրջանառվում, թե երեկ երեկոյան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրաժարական դիմում է ներակայցրել։
Այս լուրը հերքել են վարչապետի աշխատակազմից։
Լրատվամիջոցների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ վարչապետի աշխատակազմը ԲՏԱ նախարարից ազատման դիմում չի ստացել։