Նոյեմբերի 11-ին, ժամը 02:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի մոտակայքում, այրվում է տնակ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։46-ին, մարվել՝ 02։56-ին։ Այրվել են տնակի փայտե կառուցատարրերը (10 քմ) և մեկ պատուհան։