Ազատությունը միշտ հաղթում է օկուպացիային. Բախտաձե

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
241822629

Ամենադիտվածներ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր ծաղիկներ խոնարհելով Կոջորիում գտնվող յունկերների հուշարձանին, ասել է, որ Վրաստանի տարածքի մի մասը դեռևս բռնագրավված է․ «Մեր պատմությունը վկայում է, որ ազատությունը միշտ հաղթում է օկուպացիային»։

«Այսօր ծանր օր է Վրաստանի պատմության մեջ՝ Վրաստանի օկուպացիայի օրը: Վրաց ազգի բազմադարյա պատմությունը պայքար է ազատության համար: Խոնարհվում եմ վրացի բոլոր հերոսների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը տվեցին սեփական հայրենիքի ազատության և անկախության համար»,- հայտարարել է Բախտաձեն:

Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ, փետրվարի 25-ը հայտարարված է որպես խորհրդային օկուպացիայի օր:

1921 թվականի փետրվարի 25-ին ռուսական կարմիր բանակը գրավեց Թբիլիսին՝ տապալելով Վրաստանի համընդհանուր և ազատ ընտրությունների ճանապարհով ընտրված իշխանությունը, ինչի պատճառով տեղի ունեցավ միջազգային իրավունքի սուբյեկտի՝ Վրաստանի դեմոկրատական հանրապետության բռնակցումը: Այս մասին ասված է Վրաստանի խորհրդարանի տարածած հայտարարությունում։

Աղբյուրը՝https://www.aliq.ge

Ամենաթարմ