fbpx
Կառավարություն

Աննա Վարդապետյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Աննա Վարդապետյանին վարչապետի օգնականի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Աննա Վարդապետյանին 2022 թվականի սեպտեմբերի 14-ից ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:

Ավելի վաղ Աննա Վարդապետյանն ԱԺ արտահերթ նիստում ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ:

Վարդապետյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Նորընտիր գլխավոր դատախազը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նիստում տված երդմամբ: Այդ օրը ավարտվում է գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ