Որևէ մեկն ինձ վրա որպես դատավորի, որևէ ազդեցություն ոչ ունեցել. Երվանդ Խունդկարյան

Հրապարակող՝

Խունդկարյան (1)

Ամենադիտվածներ

Սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը` անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել իր բարեվարքության հետ կապված, կասկածի տակ է դրվել իր անաչառությունը ՍԴ-ում աշխատելու համար, ասաց` կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությանը ես որևէ կերպ ծանոթ չեմ, չեմ էլ կարող ծանոթ լինել, որովհետև այն գաղտնի է:

«Կոռուպցիայի կանխաևրգելման հանձնաժողովի եզրակացությունը տրամադրվում է միայն ընտրություն կատարող անձանց: Ես կարող եմ ծանոթ լինել միայն այն հատվածին, որը մամուլում հրապարակվել է: Մամուլում տրված տեղեկատվությունն այնպիսին է, որն ինձ մոտ խիստ կասկածներ է առաջացնում, թե արդյոք այդ հանձնաժողովի կողմից կարող էր նման կարգի վերլուծություն լինել»:

Նա հերքեց, թե կարող էր Սերժ Սարգսյանը կամ նրա հարազատները ազդեցություն ունեցած լինեին իր վրա. «Որևէ մեկն ինձ վրա որպես դատավորի, որևէ ազդեցություն ոչ ունեցել է, չ էլ կարող էր ունենալ: Հավատացած եղեք, որ որևէ դատավոր, որևէ մեկի քիմքին հաճո արդարադատություն չի իրականացնում: Ես չեմ ընդունում այդպիսի դատավորի կերպարը»,-ասաց նա:

Ամենաթարմ