Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հրապարակող՝

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ամենադիտվածներ

Հունվարի 29-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ, որի ընթացքում քննարկվել են Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակը և տարածաշրջանային այլ հարցեր։ Բայրամովը նշել է, որ վերջին ժամանակներում տարածաշրջանում լարվածությունը մտահոգիչ է, և Ադրբեջանը մշտապես կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են ավելացնել անկայունությունը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ընդգծել է, որ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Բայրամովը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողությունների համար։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, զգուշացրել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են անհապաղ արձագանքել ցանկացած ագրեսիայի։

Ամենաթարմ