fbpx
Սպորտ

Ադրբեջանը կապահովի Մխիթարյանի անվտանգությունը. Վագիֆ Ջավադով

Ադրբեջանի հավաքականի նախկին հարձակվող Վագիֆ Ջավադովը վստահ է, որ իր երկիրը կապահովի Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը, եթե վերջինս որոշի մեկնել Բաքու։

«Եթե մեր երկիրն անվտանգություն է երաշխավորում, ապա այդպես էլ կլինի։ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ մրջազգային մրցաշարեր է ընդունել, որոնց մասնակցել են հայ մարզիկներ։ Մենք երբեք մեր անվտանգության երաշխքիների հետ կապված կասկածերի առիթ չենք տվել։ Այդ իսկ պատճառով այս մասին խոսելու իմաստ չեմ տեսնում։

Անգլիացիների բարձրացրած աղմուկն էլ անհասկանելի է։ Թող չանհանգստանան Մխիթարյանի անվտագության համար»,- Ջավադովի խոսքը մեջբերել է azerisport.com-ը։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին  Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայանալու է Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ