fbpx
Աշխարհ

Աղետի դրություն է հայտարարվել Կոլումբիայի և Վենեսուելայի սահմանին

Կոլումբիայի՝ Վենեսուելային սահմանակից Կուկուտա քաղաքի շրջանում փետրվարի 13-ին աղետի դրություն է սահմանվել հարևան երկիր փետրվարի 23-ին պլանավորված մարդասիրական օգնության առաքումն սկսելու կապակցությամբ սպասվող խնդիրների պատճառով։ Noticias de Cucuta պորտալը նշում է որ այժմ տեղական իշխանություններն ավելի շատ գործիքներ կունենան արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար, որոնք կարող են ստեղծվել օգնության առաքման սկսվելուց հետո, որն առայժմ կուտակվում է Կուկուտայում:

Ինչպես հայտնել է Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, փետրվարի 23-ից օգնությունը կսկսի ստացվել Վենեսուելայում: ԱՄՆ-ն արդեն հայտարարել է Կուկուտա մարդասիրական օգնության իրերի առաջին խմբաքանակի ժամանման մասին, որը մատակարարվում է Վենեսուելայի ժողովրդի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ