ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է ազգային առաջնությունների ավարտի նախնական օրերի մասին։
«Հուլիսի 20-ը և օգոստոսի 3-ը նշվել են որպես նախնական ամսաթվեր ապրիլի 21-ին ՈւԵՖԱ-ի 55 ասոցիացիաների քարտուղարների և նախագահների հետ հանդիպումների ժամանակ:
Այդ հանդիպումների ընթացքում մենք նշել էինք, որ այդ ամսաթվերը միայն նախնական են և ոչ պաշտոնական»,- Չեֆերինի խոսքերը մեջբերում է Football-italia-ն։