fbpx
Մշակույթ

Ազգային գրադարանում կբացվի Ալեքսանդր Սպենդիարյանին նվիրված բացառիկ ցուցահանդես

Սեպտեմբերի 19-ին Հայաստանի ազգային գրադարանը Facebook-ի էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» խորագրով ցուցահանդեսը:

«Ցուցահանդեսում կներկայացվեն անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ձեռագիր նոտաները, գրականությունը, սկավառակները, ձայնապնակներն ու ազդագրերը:

Միջթանգարանային համագործակցության շրջանակներում ցուցահանդեսը կազմակերպվում է Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ»,- ասված է գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ