fbpx
Սպորտ

Ազգային հավաքականի մարզչական շտաբը հետևել է «Լեգանես»-ի մարզումներին

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչական շտաբը Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ հետևել է «Լեգանես» թիմի մարզմանը ՝ հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Մադրիդում գտնվելու հերթական օրվա ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները հետևել են «Լեգանես» թիմի մարզմանը, որից հետո հնարավորություն ունեցել զրուցելու և մտքեր փոխանակելու «Լեգանեսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոյի հետ։ Արգենտինացի մասնագետը մեծ պատրաստակամությամբ պատասխանել է մեր մարզիչներին հուզող բոլոր հարցերին և ներկայացրել իր թիմի մարզումային գործընթացի առանձնահատկությունները։ Պելեգրինոն նաև ընդգծել է մարզչական լավ կրթություն ստանալու կարևորությունը՝ նշելով, որ առանց դրա այսօր հնարավոր չէ հաջողության հասնել ֆուտբոլում:

Մարզիչները ներկա կգտնվեն Իսպանիայի առաջնության այսօր կայանալիք «Ռեալ Մադրիդ»-«Սևիլյա» հանդիպմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ