Հունիսի 4-ին Ազգային ժողովը նիստը սկսել է նախորդ օրերին քննարկված նախագծերի քվեարկություններով: Քննարկված բոլոր նախագծերն ընդունվել են: Ընդունված նախագծերն են.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծ՝ 59 կողմ, 18 դեմ, 5 ձեռնպահ ձայներով,
« «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը՝ 101 կողմ, 0 դեմ ձայներով,
«2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 104 կողմ, 0 դեմ ձայներով,
Սերգեյ Բագրատյանի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ընդունեց 102 կողմ, 1 դեմ, 4 ձեռնպահ ձայներով,
Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» հարցն ընդունվեց 93 կողմ, 6 դեմ, 9 ձեռնպահ ձայներով,
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 110 կողմ, 0 դեմ ձայներով,
« «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը՝ 100 կողմ, 3 դեմ, 4 ձեռնպահ ձայներով:

