ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնն այսօր ակտիվ ստուգայցեր է կատարել, մասնավորապես, հյութերի և պահածոների գործարաններում, զուգահեռ նաև կասեցումներ է իրականացրել։ Կասեցվողների այսօրվա ցանկում էին, մասնավորապես, «Ծիրան» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը։
Ստուգայցերի հիմնական ոլորտային ուղղություններից են նաև բժշկական հիմնարկները և ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաները․ վերջիններում մշտադիտարկումների անցկացումը սահմանված է պարետի 104 որոշմամբ։
Կասեցումներ եղել են նաև Վանաձորում, Աբովյանում, Եղեգնաձորում․ հիմնականում՝ անհատ ձեռնարկատերեր։
