Իրավական

ԱԺ-ն միջնորդել է ՍԴ-ին հետաձգել հուլիսի 7-ի գործի քննությունը, որը առնչվում է Քոչարյանին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրառման միջոցով տեղեկացրել է, որ ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել Սահմանադրական դատարան։

«Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար», – գրել է Միրզոյանը։

Նշենք, որ այստեղ խոսքը ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ հուլիսի 7-ին նշանակված գործի քննության մասին է։ Նշված հոդվածով է մեղադրվում Ռոբերտ Քոչարյանը։

Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին…

Geplaatst door Արարատ Միրզոյան – Ararat Mirzoyan op Vrijdag 3 juli 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ