ՀՀ Ազգային ժողովը կառավարության ներկայացրած ծրագրի քննարկումը կշարունակի փետրվարի 14-ին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 13-ին 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստի ավարտին ասաց խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը:
Փետրվարի 12-ին կայացած նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության փետրվարի 8-ին հաստատված ծրագիրը: Գործադիրի ղեկավարին հարց տալու համար հերթագրվել էր 53 պատգամավոր:
Փետրվարի 13-ին տեղի ունեցած նիստում ավարտվեցին վարչապետին ուղղված պատգամավորների հարցերը, և մեկնարկեց ելույթների շրջանը: Ելույթ ունենալու համար հերթագրվել է 43 պատգամավոր:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: