Խորհրդարան

ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ-ի ու Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը

ԱԺ-ն վավերացրեց Եվրասիական տնտեսական միության և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին ստորագրված համաձայնագիրը։

Համաձայնագիրը վավերացմանը կողմ էին 100, իսկ ձեռնպահ 7 պատգամավորներ: Վավերացմանը դեմ է քվեարկել միայն 1 պատգամավոր։

ԵԱՏՄ-ի ու Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման որոշում է կայացվել, քանի որ ԵԱՏՄ անդամ 3 երկրներ՝ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանն արդեն իսկ Սերբիայի հետ ունեին առատ առևտրի համաձայնագրեր, ու կառույցի և Սերբիայի միջև ստորագրված համաձայնագիրը կբերի բալանսավորված իրավիճակի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ