Մարտի 4-ին չկայացած Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը ԱԺ-ում կայացավ այսօր։
Ընտրության արդյունքները ամփոփեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը։
Դատավորի թեկնածուները երկուսն էին՝ Արսեն Մկրտչյանն ու Արմեն Հայկյանցը։
Ընտրության արդյունքներով՝ Հայկյանցը ստացավ քվեարկության մասնակցած 102 պատգամավորներից 11-ի ձայնը։ 4 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր, իսկ 87 պատգամավոր ընտրեց Մկրտչյանին։
Այսպիսով՝ Արսեն Մկրտչյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր։
