Աժ նախագահը խոսեց Արցախում խաղաղ բնակչի սպանության մասին-Azat TV
Արցախ

Աժ նախագահը խոսեց Արցախում խաղաղ բնակչի սպանության մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Արցախում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհված խաղաղ բնակչի սպանության դեպքին։

Նա ասաց, որ իր տեղեկություններով՝ տվյալ դեպքի անմիջական մասնակիցները հեռացվել են իրենց պաշտոններից։

Սիմոնյանը նաև նշեց, որ իր տեղեկություններով՝ քննություն է սկսվել դեպքի առթիվ։

Խոսելով ռազմագերիների մասին, Սիմոնյանն ասաց, որ նրանք վաղուց պետք է վերադարձած լինեին, բայց Ադրբեջանը փաստացի չի կատարում իր ստանձնած պարտավորությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ