fbpx
Խորհրդարան

ԱԺ նիստը կրկին չկայացավ․ քվորում չկա

Այսօր պետք է շարունակվեր ԱԺ-ի՝ երեկ մեկնարկած քառօրյա հերթական նիստը, բայց Խորհրդարանում, ինչպես երեկ, այնպես էլ այսօր՝ քվորում չեղավ։

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, որ այսօրվա նիստի համար գրանցվել է 10 պատգամավոր։ Երեկ էլ գրանցվել էին 12 պատգամավորներ։ Քվորում ապահովելու համար պետք է գրանցվի առնվազն 67 պատգամավոր։

Այս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ ԱԺ-ում ներկա քաղաքական ուժերը զբաղված են նախընտրական քարոզարշավով, որը մեկնարկել է հունիսի 7-ին։

Նշենք, որ ըստ օրենքի՝ 4 ժամվա ընթացքում դեռևս կա քվորում ապահովելու ու նիստը սկսելու տարբերակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ