fbpx
Քաղաքականություն

Ազգային-ժողովրդավարական բևեռը հանրահավաք է հրավիրել

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունըո հոկտեմբերի 1-ին՝ ժամը 18:00-ին, հանրահավաք-երթ է հրավիրում։

Այս մասին հայտարարություն է տարածվել կուսակցության Facebook-ի էջում։

Կուսակցությունն այս քայլը բացատրում է հետևյալ կերպ․ «հայ ազգը պետք է ամեն կերպով խափանի դավաճանական ռեժիմի ձեռքով առաջիկա ամիսների ընթացքում պետականակործան փաստաթղթերի կնքումն ու իրագործումը` ի վերջո նպատակ դնելով հեռացնելու ռեժիմին և կազմավորելու ազգային անցումային կառավարություն»։

Երթը մեկնարկելու է Ազատության հրապարակից։

Հայտարարությունում ասվում է, որ պայքարի ընթացքը լինելու է բարդ, դժվարին և երկարատև։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ