fbpx
Խորհրդարան

Բարձրագույն կրթությանը վերաբերվող օրինագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց

Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ այսօր ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագիծն անցավ 77 կողմ, 35 դեմ, և 1 ձեռնպահ ձայների համակցությամբ։

Հիշեցնենք, որ այդ նխագածով մի շարք նորամուծություններ են նախատեսվում բարձրագույն կրթության ոլորտում։

Օրինակ, դրանով նախատեսվում է սահմանել բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգ, այն է՝ բակալավր, մագիստրոս ու դոկտոր։ Նախագծով բուհերում անցում է կատարվում լրիվ կամ մասնակի բեռնվածության։ Հնարավորություն է ստեղծվում համատեղ կրթական ծրագրեր իրականացնել։ Ինչպես նաև՝ ծրագրային հավատարմագրումը կդառնա պարտադիր։ Ներդրվելու են բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքներ և մեխանիզմներ։ Այլ նորամուծություններ նույնպես կան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ