ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Հայաստանի նոր ՄԻՊ-ին

Հրապարակող՝

Kristine Grigoryan

Ամենադիտվածներ

Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ ընթացավ ՀՀ մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրությունը։ Ընտրության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Քվեարկության մասնակցել են 107 պատգամավորներից 68-ը, որոնք բոլորը կողմ են քվեարկել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությանը, ով որոշ ժամանակ առաջ զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։

Նշենք, որ ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությունը։

Այսպիսով, ՀՀ նոր մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Քրիստինե Գրիգորյանը, ով կփոխարինի ՀՀ ներկայիս ՄԻՊ Արման Թաթոյանին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի հենց հաջորդ օրը, այսինքն՝ փետրվարի 24-ին։

 

Ամենաթարմ