Մարտի 19-ին Մատենադարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ունեցած զրույցներից մեկը:
«Ես երկու օրը մեկ զանգում էի Հայկին, ասում էի՝ որ ձյուն գա, ի՞նչ կլինի, հզորություններ ունե՞ք, որ մաքրեք: Պարոն Մարությանն ասում էր, որ իրականում պրոբլեմ ունենք, տեխնիկա չկա, «Սանիթեքի» վիճակը գիտեք, ես երկու օրը մեկ զանգում, ասում էի՝ բա որ ձյուն գա, բա որ ձյուն գա, դրա համա՞ր էինք հեղափոխություն արել, որ փողոցները չմաքրվեն»,- հիշեց նա:
Անհրաժեշտ տեխնիկան, ի վերջո, ձեռք բերվեց, սակայն, ըստ Փաշինյանի, «ինչպես, միշտ բախտներս չբերեց, Երևանում համարյա ձյուն չեկավ, որ այդ տեխնիկան օգտագործվի»: