fbpx
Քաղաքականություն

Բա որտե՞ղ էիք, երբ բռնություններ էին գործադրվում տարբեր լեգենդար հրամանատարների նկատմամբ․ Գաբրիելյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պահեստազորի սպաների այն հայտարարությանը, որով պահանջում են քրեական գործ հարուցել 2022 թվականի մայիսի 17-ի առավոտյան Երևան քաղաքի Պուշկինի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

«Ըստ պահեստազորի սպաների հայտարարության՝ այդ օրը ոստիկանության մի խումբ ծառայողներ բռնություն են կիրառել պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանի նկատմամբ։

Վիլեն Գաբրիելյանի գրառումը՝ ստորև.

«Բարև ձեզ, ընկերներ, եկել եմ ասեմ, որ խոսքս ուղղված է ստորև նշված անձանց.

պահեստազորի գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյան

պահեստազորի գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյան

պահեստազորի գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան

պահեստազորի գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյան

պահեստազորի գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյան

պահեստազորի գեներալ-մայոր Վալերի Քոչարյան

պահեստազորի գեներալ-մայոր Դավիթ Մանուկյան

պահեստազորի գեներալ-մայոր Ստեփան Գևորգյան

պահեստազորի գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյան

ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյան

արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյան

ԱԱԾ գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյան

ԱԱԾ գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյան

ԱԱԾ գեներալ-մայոր Արմեն Աբրահամյան

ԱԱԾ գնդապետ Միքայել Համբարձումյան

Ուրեմն՝ պարոնայք գեներալները սրտնեղել են, իրենք պնդում են, որ ոստիկանությունը, մասնավորապես՝ ի դեմս ՀՀ ոստիկանության մայոր Միքայել Ավագյանի, բռնություն է գործադրել պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանի նկատմամբ: Ի դեպ, պնդում են, որ ուղղորդված բռնություն է եղել հենց այն պատճառով, որ պարոնը ԶՈՒ պահեստազորի սպա է:

Անշուշտ, եթե նման դեպք տեղի է ունեցել, ապա այն պետք է քննվի:

Սակայն աբսուրդն այն է, որ ուզում եմ հարց ուղղեմ՝ պարոնայք գեներալներ, բա որտե՞ղ էիք, երբ բռնություններ էին գործադրվում տարբեր լեգենդար հրամանատարների նկատմամբ, բա որտե՞ղ էիք, երբ դա անձամբ Երանոսյան Լյովան էր անում, թե՞ այդ ժամանակ ծառայության մեջ էիք, ու օրենքը արգելում էր նման դեպքերի վերաբերյալ կարծիք արտահայտել (ինչը, ի դեպ, չեր խանգարում ձեզ քաղաքական գործընթացների մեջ խառնվել), թե՞ ծառայության մեջ էիք և եթե կարծիք հայտնեիք, ուսադիրներից կզրկվեիք:

Ինձ համար հստակ է, որ համբավը և պատիվը ցանկացած մարդու համար, իսկ ուսադիր կրած մարդու համար առանձնահատուկ առաջնայինն են: Ցավում եմ ձեզ համար, էդպես էլ չհասկացանք, թե որտեղ թողեցիք ձեր համբավը, պատիվն ու հարգանքը ուսադիրների հանդեպ:

Բարին ընդ ձեզ, պարոնայք պահեստազորի գեներալներ: Շնորհակալություն ուշադրության համար»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ