fbpx
Մշակույթ

Առնո Բաբաջանյանի 100-ամյակին միջոցառումներ են նախատեսվում Երևանի հրապարակներում ու այգիներում

Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո, կիրականացնի «Բաբաջանյանը Երևանում» համերգային նախագիծը: Այն տեղի կունենա հուլիսի 3-9-ը:

Նախագծի շրջանակում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում կկազմակերպի 6 բացօթյա համերգ: Համերգների ընթացքում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Հուլիսի 3-ին ժամը 18:00 — 20:00-ը միջոցառում կիրականացվի Կենտրոն վարչական շրջանում՝ Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում, հուլիսի 4-ին ժամը 21:00-23:00-ը նույն տարածքում մեկ այլ ծրագիր է նախատեսվում, հուլիսի 6-ին 21:00 — 23:00-ը՝ Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում, հուլիսի 7-ին 19:00 — 22:00-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի հրապարակում, հուլիսի 8-ին 19:00 — 22:00-ը՝ Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի լճի հարակից տարածքում և հուլիսի 9-ին 19:00 — 22:00-ը՝ Աջափնյակ վարչական շրջանի Թումանյանի անվան զբոսայգում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ