fbpx
Իրավական

Արման Բաբաջանյանը դիմել է ՄԻՊ-ին․ պատգամավորի հեռախոսահամարն ու տան հասցեն տարածել են սոցցանցերով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը և նշել, որ ստանում է իր կյանքի ու առողջությանը, ֆիզիկական անվտանգությանն ուղղված սպառնալիքներ իր համար անհայտ հեռախոսահամարներից:

Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Facebook-ի էջից։

Բաբաջանյանն ասել է, որ իր հեռախոսահամարն ու տան հասցեն տարածվել է սոցցանցերով։

«Հաշվի առնելով, որ դիմում-ահազանգը վերաբերում է նախևառաջ պատգամավորի կյանքի, հոգեկան ու ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքներին՝ դրա հիման վրա նախաձեռնվել է գրավոր ընթացակարգ և Արման Բաբաջանյանի ահազանգի հանգամանքները պաշտոնական գրությամբ ուղարկել են ՀՀ Ոստիկանություն», – ասվում է գրառման մեջ:

ՄԻՊ-ը գրառման վերջում հավելել է, որ Ոստիկանության գործողությունները կլինեն պաշտպանի ուշադրության ներքո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ