«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի անդամ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի էջում հանդես է եկել ուղիղ եթերով։
Նա նշել է, որ հունիսի 5-ին՝ դաշինքի ձևաչափով, առաջին հանրահավաքն են անցկացնելու՝ «Ընդդեմ գողապետության, հանուն հանրապետության» վերտառությամբ։
Բաբաջանյանը նշեց, որ ծրագրային ելույթներ են պատրաստել՝ բավականին բովանդակալից, որոնք մեծապես միտված են «մեր ապագային, մեր երկրին, մեր հայրենիքին, մեր ժողովրդավարական հեռանկարներին»։
Հանրահավաքը մեկնարկելու է ժամը 19:00-ին՝ Հյուսիսային Պողոտայում։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
https://www.facebook.com/babajanyana/videos/485544829322810