fbpx
Քաղաքականություն

Գրիգորյանը և Բաբայանը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները

Օգոստոսի 10-ին տեղեկանում ենք, որ տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը։

Քննարկվել են երկու հայկական պետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել է հիմնախնդրի համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Բարձր է գնահատվել ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում։

Ընդգծվել է Հայասատան-Արցախ-Սփյուռք կապերի հետագա ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել Արցախի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ