fbpx
Մշակույթ

21:00 6/7/2019

Բաբելոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում է

Հնագույն քաղաք Բաբելոնը, որը գներկայումս Իրաքի տարածքում է, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Որոշումը կայացվել է ուրբաթ Բաքվում ընթացող Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 43-րդ նիստի ընթացքում, հայտնել է ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը։ Այս մասին հաղորդում է TACC-ը:

Բաբելոնը Միջագետքի քաղաքներից մեկն է, որը Աքքադի պատմական շրջանում է: Այն Հին աշխարհի կարևոր քաղաքական, տնտեսական, մշակութային ու կրոնական կենտրոն էր: Միևնույն ժամանակ այն դարձել էր առաջին մեգապոլիսը՝ մարդկության հնագույն պատմության խոշորագույն քաղաքներից մեկը:

Բաբելոնի մասին առաջին հիշատակումը թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակին: Ներկայումս քաղաքի փլատակները գտնվում են Բաղդադից 90 կմ հեռավորության վրա: Փլատակների տարածքը կազմում է 10 ք/կմ: Դրանից միայն 15 տոկոսի տարածքում են անցկացվել հնագիտական պեղումներ:

Բաքվում ընթացող Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 43-րդ նիստի ընթացքում քննարկվել է այդ ցուցակում ներառվելու նպատակով 35 օբյեկտի թեկնածություն, հաղորդում է միջազգային կազմակերպությունը:

Ինչպես հայտնել է AFP-ն, 40 տարվա ընթացքում Իրաքը ձգտել է, որ Բաբելոնը ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Քաղաքի թեկնածությունը հինգ անգամ մերժվել է կամզակերպության կողմից: Տևական ժամանակաշրջանում երկրի տարածքում ընթացել են մարտական գործողություններ արմատական իսլամիստների դեմ:

 

Վերեվ