Ռոմայի հարձակվողը չի մասնակցի առաջիկա 2 հանդիպումներին

Հրապարակող՝

stephan el shaarawy

Ամենադիտվածներ

«Ռոմայի» հարձակողական կիսապաշտպան Ստեֆան Էլ Շաարավին բաց կթողնի հոլանդական «Այաքսի» դեմ երկու հանդիպումները Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում։

Նշվում է, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Սասուոլոյի» դեմ Իտալիայի առաջնության խաղում և փոխարինվել 74-րդ րոպեին։ Նրա մոտ ախտորոշվել է ազդրի մկանային վնասվածք, որի պատճառով չի կարողանա խաղալ առնվազն երկու շաբաթ:

Այս մասին տեղեկանում ենք gazetta.it-ից։

Ապրիլի 3-ին 28-ամյա իտալացի

Հայտնենք, որ «Ռոմա»- «Այաքս» խաղը տեղի կունենա ապրիլի 8-ին։ Այդ խաղում սպասվում է Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ։ Նա վերականգնվել է սրունքի մկանային վնասվածքից հետո։ Թիմերի պատասխան հանդիպումը Հռոմում տեղի կունենա ապրիլի 15-ին։

Ամենաթարմ