fbpx
Առողջապահություն

Բաց տարածքներում պարտադիր է դիմակի առկայությունը, ոչ թե կրելը, փակ տարածքներում` պարտադիր է կրելը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Պատգամավաորը նշել է, որ դիմակ կրելը պարտադրվում է նախ և առաջ Ձեր և Ձեր հարազատների առողջության համար։

«Բաց տարածքներում պարտադիր է դիմակի առկայությունը, ոչ թե կրելը, փակ տարածքներում` պարտադիր է կրելը։

Տուգանքները միայն կանխարգելելու եւ ոչ թե պատժելու խնդիր են լուծում, հենց այս տրամաբանությունից ելնելով՝ ԱԺ-ն այսօր երկու ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով 100.000-250.000 դրամ նախկին տուգանքները նվազեցվում են 10.000 դրամ, որը նաև կունենա ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺ։

? Նրանք ովքեր նախորդ ամիսներին տուգանվել են 100-250 հազար դրամ, այդ տուգանքները ևս կնվազեցվեն` կվճարեք 10 հազար դրամ։

?Իսկ տուգանքներն արդեն իսկ վճարած քաղաքացիներին պետությունը կվերադարձնի համապատասխան գումարը։

ԱԺ-ում ևս կրում ենք դիմակներ, միայն միկրոֆոնով խոսելիս և սոցիալական հեռավորությունը պահելու դեպքում ենք հանում» ,- գրել է նա:

https://www.facebook.com/lena.nazaryan.5/posts/3344109368953607

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ