Հայաստանի հավաքականը վերջին պահին ձեռքից բաց թողեց հաղթանակը

Հրապարակող՝

sport

Ամենադիտվածներ

Պրիշտինայում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղ անցկացրեց Կոսովոյի ընտրանու հետ։ Վերջին պահին ձեռքից բաց թողեց հաղթանակը։ Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։

Հանդիպման 66-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց Ստանիսլավ Բուչնևի դարպասին՝ համարելով, որ Հովհաննես Հարությունյանը խախտել է կանոնները մրցակցի նկատմամբ։

81-րդ րոպեին Արթուր Սերոբյանը գնդակը փոխանցեց մրցակցի դարպասի ձախ կողմում գտնվող Կամո Հովհաննիսյանին, որը, արագ կողմնորոշվելով, այն ուղարկեց մրցակցի դարպասը՝ նորից առաջ մղելով մեր թիմին։

Հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին մրցակիցը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը` փրկելով իր թիմին պարտությունից։

Ամենաթարմ