fbpx
Իրավական
05:00 22/11/2019

Ճամբարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների կանխման ու բացահայտման նպատակով, ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ հենց Ճամբարակում հայտնաբերելով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա՝ 2.5 խորանարդ մետրից ավելի փայտանյութով բարձված։

Գեղարքունիքի մարզի բնակիչ, 25-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հանգամանքները պարզվում են։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ