fbpx
Իրավական

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք․ տուժողն օտարերկրացի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչություն դիմած տղամարդը, որը օտարերկրյա քաղաքացի է, հայտնեց հետևյալը։ Ըստ նրա հաղորդման՝ ինքը համացանցով ծանոթացել է մի կնոջ հետ։ Վերջինս հայտնել է, որ բնակվում է Հայաստանում։ Որոշակի վստահություն ձեռք բերելուց հետո կինը տղամարդուն հայտնել է, որ ցանկանում է մանկական հագուստի արտադրություն և խանութ հիմնել, ինչի համար իրեն անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն։ Նրանք միաժամանակ քննարկել են նաև իրենց ամուսնության հարցը, ինչից հետո հիմնվելիք արտադրությունը պետք է միասին տնօրինեին։

Այս կերպ կինը չարաշահել է տղամարդու վստահությունը և նրանից ստացել շուրջ 7000 դոլար։ Տղամարդը փողը փոխանցել է բանկային փոխանցման համակարգով։ Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումենրի արդյունքում ոստիկանության ծառայողները պարզել են, որ տղամարդու հետ կապ հաստատած կնոջ խնդրանքով գումարը ստացել է իր մտերմուհին։ Պարզվել է նաև, որ տղամարդու հետ կապ հաստատած կինը Հայաստանում չի բնակվում։ Նրա մտերմուհին փողը ստանալուց հետո մի մասը վերցրել է իրեն, իսկ մնացածը փոխանցել է տղամարդու հետ կապ հաստատած կնոջը։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկում են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ տղամարդու վստահությունը չարաշահած և խարդախությամբ առանձապես խոշոր չափերի գումար հափշտակած կնոջ ինքնությունը պարզելու և միջազգային իրավապահ համագործակցության շնորհիվ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ