fbpx
Իրավական

Բացահայտվել է համակարգչային խաղասրահից կատարված գողությունը

Հունիսի 13-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողների հետ համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Աճառյան փողոցից բաժանմունք բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ երկու երիտասարդների:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք հունիսի 7-ի ժամը 17.00-ից հունիսի 13-ի ժամը 04.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով, Ծարավ Աղբյուրի փողոցում գործող համակարգչային խաղասրահից գողացել են 2 հեռուստացույց, 2 խաղային համակարգիչ և 5 հեռակառավարման վահանակ:

Վնասի չափը պարզվում է:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ