Իրավական
16:06 30/06/2020

Բացահայտվել է 17-ամյա երիտասարդի կողմից կատարված կողոպուտի դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 17-ամյա երիտասարդի կողմից ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ 2020թ. հունվարի 10-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդը գնումներ կատարելու նպատակով մտել է Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասում գտնվող խանութ և նկատելով աշխատակցուհու պարանոցի ոսկյա շղթան, կախազարդը, ձգել-պոկելով բացահայտ հափշտակել է դրանք և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 17-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ