fbpx
Իրավական

Բացահայտվել է սուբուտեքսի իրացման դեպք․ կա կալանավորված (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտումը պահանջում է առանձնակի հմտություն և հետախուզական միջոցառումների իրականացման պրոֆեսիոնալ մոտեցում: Եվ հենց այդպիսի մոտեցման շնորհիվ օրերս իրավապահները բացահայտեցին սուբուտեքս թմրամիջոցի օգտագործման և իրացման դեպք:

Մարտի 13-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Կոմիտասի պողոտայից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին նույն պողոտայի 43-ամյա մի բնակչի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «B 8» գրառմամբ 4 դեղահաբ:

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը սուբուտեքս է, պահում էր իր օգտագործման համար:
Անհրաժեշտ էր պարզել, թե տղամարդը ումից էր ձեռք բերել թմրանյութը: Եվ հետախուզական միջոցառումները շարունակվեցին: Հետևողական աշխատանքի արդյունքում, օրեր անց իրավապահները տեղեկություններ ստացան, որ բերման ենթարկված տղամարդուն սուբուտեքսի մեկ հաբը` 30.000 դրամով վաճառել էր Բաղրամյան պողոտայի 37-ամյա մի բնակիչ:

Ձեռք բերված տվյալների իսկությունը ստուգելուց հետո մարտի 20-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:

Թմրանյութի իրացման կասկածանքով բերման ենթարկված տղամարդը կալանավորվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է;

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ