fbpx
Իրավական
23:50 20/11/2019

Բացահայտվել են բնակարանային գողություններ․ կասկածյալը ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մայակովսկի գյուղի 32-ամյա մի բնակիչ, որը նախկինում բնակարանային գողությունների համար դատապարտվել էր և ամիսներ առաջ էր միայն քրեակատարողական հիմնարկից ազատվել, դարձյալ գողություններ է անում:

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ միջոցառումներով, բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 19-ին կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Կոտայքի բաժին:

Պարզվել է, որ նա վերջին ամիսներին Աբովյան քաղաքի և Մայակովսկի գյուղի վարչական տարածքներում 10 բնակարանային գողություն է կատարել:

Հանգամանքները պարզվում են:

Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ